Դանիացի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը, ում իրավունքները պատկանում է «Ինտերին», կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։

«Goal»-ի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված «Մանչեսթեր Յունայթեդը»։ Էրիկսենը հանդես է եկել ԱՊԼ-ում 2013-2020թթ․-ին՝ «Տոտենհեմի» կազմում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Էրիկսենի ծառայություններով հետաքրքրված են՝ «Ռեալ Մադրիդը», «Արսենալը», «ՊՍԺ»-ն և «Բորուսիա Դորտմունդը»։

Էրիկսենի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2024թ․-ը։

Facebook Comments