«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան կարմիր քարտ է ստացել «Բենևենտոյի» հետ խաղի ավարտից հետո՝ մրցավարի հետ վիճելու համար։

Կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել իսպանացի հարձակվողին որակազրկել երկու խաղով՝ մրցավարի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար։

Հիշեցնենք, որ Մորատան դժգոհ էր այն բանից, որ մրցավարը «Բենևենտոյի» դարպասին չէր նշանակել 11մ․ հարված։

Մորատան բաց կթողնի «Տորինոյի» և «Ջենոայի» հետ հանդիպումները։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը անցկացրել է 11 հանդիպում, խփել է 8 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում։

Facebook Comments