«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլլը գնահատել է «Տոտենհեմի» հնարավորությունները Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսի համար պայքարում:

«Տոտենհեմը» կարող է խնդիրներ ունենալ թիմերի հետ, որոնք հետ կգնան։ Բայց այդ դեպքում գործի մեջ է մտնում Քեյնի և Բեյլի կրեատիվությունը։

Ժոզե Մոուրինյոն մտադիր է հաղթել Պրեմիեր լիգայում։ Սա է նրա ծրագիրը։ Չեմ կարծում, որ նրան կհաջողվի դա անել, եթե նա որոշի հարձակողական ֆուտբոլ խաղալ «Սիթիի», «Լիվերպուլի» և այլ թիմերի դեմ։ Բայց խաղացողները դա հասկանում են», — Նևիլի խոսքը մեջբերում է «The Focus»-ը :

Ժոզե Մոուրինյոյի սաները 10 խաղում վաստակել են 21 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են առաջին տեղը ՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլին»:

Facebook Comments