Կիրակի «Բավարիայի» ղեկավարությունը հավաքվել էր թիմի գլխավոր մարզիչի ճակատագիրը որոշելու համար: Հանդիպման արդյունքում ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ կողմերը համաձայնեցրել են պայմանագիրը խզել գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հետ: Պաշտոնից հեռանալու նախաձեռնությունը հենց մասնագետի որոշումն էր:

Գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Հանս Ֆլիկը, նա թիմին կպատրաստի «Օլիմպիակոսի» և Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումներին:

Մեկ ու կես տարվա ընթացքում Մյունխենում Կովաչը նվաճել Է Գերմանիայի առաջնությունը, գավաթը և սուպերգավաթը ։ Բունդեսլիգայի այս մրցաշրջանի 10 տուրերից հետո «Բավարիան» հավաքել է ընդամենը 18 միավոր և 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Facebook Comments