Մյունխենյան «Բավարիայի» 31-ամյա հարձակվող Թոմաս Մյուլլերը, որը Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Աթլետիկոյի» դեմ խաղում (1:1) հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, մուտք գործեց մրցաշարի լավագույն ռմբարկուների տասնյակ, հաղորդում է «Goal»-ը։

Գերմանացին մադրիդյան ակումբի դեմ խաղում հեղինակեց իր 47-րդ գոլը այս մրցաշարում։ Պատմության լավագույն ռմբարկուների ցուցակը 131 խփված գոլով գլխավորում է «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն, որին հաջորդում են «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին (118 գոլ) և «Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին (71):

Լավագույն 10-յակը ունի հետևյալ տեսքը՝

  1. Կրիշտիանու Ռոնալդու (131);
  2. Լիոնել Մեսսի (118);
  3. Ռոբերտ Լևանդովսկի (71);
  4. Ռաուլ (71);
  5. Կարիմ Բենզեմա (67);
  6. Ռուդ Վան Նիստերլոյ (56);
  7. Թիերի Անրի (50);
  8. Անդրեյ Շևչենկո (48);
  9. Զլատան Իբրահիմովիչ (48);
  10. Թոմաս Մյուլլեր (47);
Facebook Comments