Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում այսօր տեղի ունեցավ հերթական հանդիպումը։ Արարատյան դերբիի շրջանակում իրար հետ մրցեցին գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» և «Արարատը»։

Հետաքրքրիր հանդիպում ստացվեց։ Պայքարը խաղադաշտում անզիջում էր և համառ, իսկական դերբիին բնորոշ հանդիպում էր։ Երկու թիմերն էլ լավ պահեր ունեին, բայց կամ դարպասապահներն էին իրենց բարձունքին, կամ էլ գնդակը համառորեն չէր ցանկանում հայտնվել ցանցում։ Թիմերը մեծ ջանքեր գործադրեցին, բայց գոլեր չգրանցվեց։ Արյունքում 0-ներ լուսատախտակին, իսկ թիմերը բաժանվեցին մեկական միավոր վաստակելով։

Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» և «Արարատը» վաստակել են 15-ական միավոր և կիսում են 2-3-րդ տեղերը իրար միջև։

Facebook Comments