«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն խոսել է ակումբի նպատակների մասին։

«Մեզ սպասվում է «ԱԶ Ալկմարի» հետ դժվար հանդիպում։ Մենք կփորձենք ամեն գնով հասնել արդյունքի։ Նախորդ անգամ մենք նրանց հետ վատ չխաղացինք, բայց չիրագործեցինք մեր պահերը։

Մենք հիանալի թիմ ունենք, մենք պետք է շարունակենք աճել։ Եվրոգավաթներում խաղերը երբեք էլ հեշտ չի լինում, բայց մենք պետք է ներդնենք մեր ողջ ուժերը։ Եվրոպայի լիգան հաղթելը մեր նպատակն է։

Մարադոնա՞ն, նա արել է անհավանական բաներ «Նապոլիի» համար, ակումբին հասցրել է եվրպական ֆուտբոլի գագաթնակետին, մենք նրան երբեք չենք մոռանա»,- ասել է Ինսինյեն։

Նշենք, որ «ԱԶ Ալկմար»-«Նապոլի» հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 00:00-ին։

Facebook Comments