Երեկվա խաղի հերոս Օլիվյե Ժիրուն խոսել է «Սևիլիայի» դարպասը 4 գոլ խփելու մասին։

«Ուզում եմ վայելել այս գիշերը և հիանալի հաղթանակը։ Այնուհետև մենք կհանգստանանք և կտեսնենք թե ինչպիսին կլինի մարզչի պլանը։

4:0 արտագնա հաղթանակը Չեմպիոնների լիգայում միշտ հիանալի էմոցիաներ է պարգևում, դա նշանակում է, որ թիմը լավ է հանդես եկել։ Մենք արդյունավետ էինք հարձակման գծում, հատկապես ես, որովհետև 4 գոլ խփեցի։

Կփորձեմ շարունակել նույն ոգով։ Միշտ հաճելի է ռեկորդներ գրանցել ակումբում(Ժիրուն դարձավ «Չելսիի» առաջին ֆուտբոլիստն, ով պոկերի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայում): Մենք խաղում ենք ֆուտբոլ, որպեսզի գրենք մեր պատմությունը»,- ասել է Օլիվյե Ժիրուն։

Facebook Comments