«Նապոլին» նոր պայմանագիր կկնքի նեապոլցիների գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ:

Հաղորդվում է, որ հոկտեմբերի 30-ին կողմերն արդեն քննարկել են պայմանագրի պայմանները։ Այն նախատեսված կլինի մինչև 2023 թվականը` աշխատավարձի մինչև 2,5 մլն եվրոյի չափով և հավելյալ բոնուսներ։

42-ամյա մասնագետը պայմանագիրը կստորագրի մի քանի օրից։ Այժմ նա թիմի հետ պատրաստվում է «ԱԶ Ալկմարի» դեմ Եվրոպայի լիգայի առաջիկա խաղին (դեկտեմբերի 3)։

Գատուզոն «Նապոլին» գլխավորել է 2019-ի դեկտեմբերին։ Նրա գլխավորությամբ նեապոլցիները նվաճել են Իտալիայի Գավաթը 2019/20 մրցաշրջանում։

Այս պահին «Նապոլին» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 5-րդն է:

Facebook Comments