«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտնել է, որ թիմը Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Վեսթ Հեմի» դեմ խաղին կարող է մոտենալ առանց թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի։

«Ռեշֆորդը ուսի հետ կապված խնդիրներ ունի։ Հուսով ենք, բայց վստահ չենք, որ նա կկարողանա լիարժեք ապաքինվել մինչև մոտակա խաղը»,- ասել է նորվեգացի մասնագետը։

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անգլիացին մասնակցել է 9 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ։

Facebook Comments