Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է այն հարցին, թե երբ կավարտի իր մարզչական կարիերան։

«Այժմ ես 57 տարեկան եմ։ Ես բավականաչափ երիտասարդ եմ այս մասնագիտության համար։ Կարծում եմ, մարզչական աշխատանքս կշարունակեմ ևս 10-15 տարի։ Շատերը ասում են, որ ես շատ եմ աշխատում, բայց այժմ չեմ տեսնում իմ կարիերայի ավարտը։ Այժմ ես մեծ հաճույք եմ ստանում ֆուտբոլից»,- Ժոզե Մոուրինյոի խոսքերն է մեջբերում «Inews»-ը։

Մոուրինյոն զբաղեցնում է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը 2019թ․-ի նոյեմբերի 20-ից։ Ժոզեի պայմանագիրն անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2023թ․-ի ամառը։

Facebook Comments