«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ում պայմանագիրն կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2021թ․-ին, կարող է ամռանը փոխել ակումբային գրանցումը, այս մասին հայտնում է Դանիել Ռիոլոն։

«Մեսսին կտեղափոխվի «ՊՍԺ» 2021թ․-ին Ես կատակ չեմ անում։ Լիոնել Մեսսին հանդես կգա փարիզյան ակումբում»,- ասել է Դանիել Ռիոլոն «RMC Sport»-ին տված հարցազրույցում։

Նախորդ ամռանը 33-ամյա արգենտինացի հարձակվողը մտադիր էր հեռանալ «Բարսելոնայից», բայց տրանսֆերին խանգարեց Մեսսիի ահռելի հրաժարագինը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեսսիին ձեռք բերելու համար պայքարում են՝ «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։

Ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսսին անցկացրել է 9 հանդիպում և դարձել է 4 գոլի հեղինակ։

Facebook Comments