«Ռեալ Մադրիդի» ներկայացուցիչները սկսել են բանակցությունները արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, այս մասին հայտնում է «Sport.es»-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալ Մադրիդը» կապ է հաստատել 48-ամյա մասնագետի հետ, որպեսզի առաջարկի Պոչետինոյին գլխավորել «արքայական» ակումբը։

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Զիդանի ճակատագիրը պարզ կդառնա մոտակա շաբաթների ընթացքում։

«Ռեալ Մադրիդը» Չեմպիոնների լիգայում 7 միավորով 3-րդ տեղում է գտնվում։ Իսպանիայի առաջնությունում էլ հավաքել է 17 միավոր և եզրափակում է լավագույն 4-յակը։

Facebook Comments