Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կրկին վերադարձրել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգի նկատմամբ հետաքրքրությունը և պատրաստ են վերջինիս համար մանչեսթերյան ակումբին վճարել 70 մլն Եվրո և թիմի խաղացող Գարեթ Բեյլին։

Ինչպես տեղեկացնում է Sky Sport-ը՝ իսպանական գրանդի ներկայացուցիչները պատրաստ են այս ամսվա մեջ մեկնել և անձամբ հետևել Սթերլինգի խաղին՝ Կոսովոյի և Մոնտենեգրոյի հավաքականների դեմ։

Նշենք, որ Սթերլինգը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ։

Facebook Comments