Անցած ամռանը «Բրեշիայի» հետ պայմանագիրը խզելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում գտնվող իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Բրազիլիայի առաջնություն:

Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան, 30-ամյա իտալացին մոտ է «Վասկո դա Գամայի» հետ պայմանագիր կնքելուն։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2021 թվականի դեկտեմբերը:

Եթե այդ տեղափոխությունն արդյունքում կայանա, Բալոտելին Ռիո դե Ժանեյրոյում կվաստակի տարեկան 2,5 միլիոն եվրո։

Facebook Comments