«Միլանի» 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ նախորդ ամռանը մտադիր էր ավարտել կարիերան։

«Ամռանը մարզիչը հարցրեց ինձ, թե ինչ եմ ուզում ես։ Ես պատասխանեցի, որ չեմ ցանկանում երկարաձգել պայմանագիրը։ Հաջորդ օրը մենք նորից տեսնվեցինք և ես ասեցի, որ պատրաստվում եմ ավարտել իմ կարիերան։ Որոշ ժամանակ անց ամեն ինչ փոխվեց, ես որոշեցի նոր պայմանագիր կնքել «Միլանի» հետ»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում «Goal»-ը։

Ենթադրվում է, որ Իբրահիմովիչի պայմանագիրն երկարաձգելու որոշման վրա կարևոր դեր խաղաց Ստեֆանո Պիոլին։ Իտալացի մասնագետին ակումբը շարունակեց վստահել և իր հետ նոր պայմանագիր կնքեց այն բանից հետո, երբ իտալացի մասնագետը «Միլանին» վերադարձրեց եվրոպայի լիգա։

Ընթացիկ մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչը Ա Սերիայում անցկացրել է 6 հանդիպում, դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments