«ՊՍԺ»-ի արգենտինացի ֆուտբոլիստ Անխել Դի Մարիան մտադիր է փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ 32-ամյա ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։

Ինչպես հայտնում է «Calciomercato»-ն, ֆուտբոլիստի ներկայացուցիչները արդեն սկսել են բանակցությունները «Միլանի» և «Յուվենտուսի» հետ։ Դի Մարիան որոշում է կայացրել հեռանալ փարիզյան ակումբից`խաղային պրակտիկայի բացակայության պատճառով։

Դի Մարիան պաշտպանում է ֆրանսիական ակումբի գույները 2015թ․-ից։ Ընթացիկ մրցաշրջանում Անխել Դի Մարիան անցկացրել է 7 հանդիպում, խփել է 2 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում։

Facebook Comments