Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի առաջին խաղը տեղի ունեցավ Չերենցավանի քաղաքային մարզադաշտում։ Իրար հետ մրցեցին «Նոան» և «Վանը»։

Այս թիմերն իրար հետ այս մրցաշրջանում մրցեցին առաջին անգամ։ Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» նոր գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ հյուրընկալվեց Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Վանին»։

Հետաքրքիր հանդիպում ծավալվեց երկու թիմերի միջև։ Բավականին գեղեցիկ ֆուտբոլ դավանող երկու թիմեր մրցեցին իրար հետ։ Երկուսն էլ ստեղծեցին վտանգավոր պահեր, բայց այստեղ փորձն իրենը ասեց։

Հանդիպման 27-րդ րոպեին Մաքսիմ Մայրովիչ բացեց հանդիպման հաշիվը՝ օգտվելով «Վանի» պաշտպանության կատարյալ ձախողումից։ Հանդիպման մյուս հատվածում «Վանը» փորձեց հավասարեցնել հանդիպման հաշիվը, բայց չստացվեց։ Երկրորդ խաղակեսում բավականին վիճելի դրվագ եղավ, երբ Միհրան Պետրոսյանի հանդեպ խաղի կանոնները խախտեցին, բայց մրցավարն ուշադրություն չդարձրեց այդ դրվագի վրա։

Արդյունքում «Նոան» նվազագույն հաշվով հաղթեց «Վանին»։

Այս հանդիպումից հետո «Նոան» վաստակեց 16 միավոր և ժամանակավորապես բարձրացավ 2-րդ հորիզոնական, իսկ «Վանը» 10 միավոր է վաստակել և գտնվում է 7-րդ հորիզոնականում։

Facebook Comments