«Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշը ճանաչվել է Իսպանիայի առաջնության Նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Ժոաո Ֆելիշը նախորդ ամիս դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում էին՝ Միկել Օյարսաբալը(«Ռեալ Սոսյեդադ»), Յուսսեֆ Էն-Նեսիրին(«Սևիլիա»), Խաումե Դոմենեկ(«Վալենսիա»), Էդգար Բադիա(«Էլչե») և Մարկոս Անդրեն («Վալյադոլիդ»)։

21-ամյա Ֆելիշը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 9 հանդիպում, դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments