«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անցկացրեց իր կարիերայի 700-րդ հանդիպումը, որը հաղթական ստացվեց։ ԱՊԼ-ի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցեց «Ֆուլհեմի» հետ և հաղթեց 2:0 հաշվով։

Ինչպես հայտնում է «Marca»-ն, այդ 700 հանդիպումներից Գվարդիոլան տարել է 507 հաղթանակ, 111 անգամ ոչ ոքի է խաղացել և 82 անգամ էլ ճաշակել է պարտության համը։ Նրա թիմերը խփել են 1766 գոլ և 573 գոլ են ընդունել սեփական դարպասը։

Պեպ Գվարդիոլան իր կարիերայի ընթացքում մարզել է «Բարսելոնա-Բ»-ն, «Բարսելոնան», «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»։

Այժմ «Մանչեսթեր Սիթին» հավաքել է 19 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական։ «Ֆուլհեմը» 7 միավորով 17-րդ հորիզոնականում է գտնվում։
Facebook Comments