«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Սևիլիայի» նկատմամբ հաղթանակի մասին(1:0)։

«Սա շատ կարևոր հաղթանակ էր, բայց կարևորն այն խաղն էր, որը մենք ցույց տվեցինք։ Վերջին օրերը դժվար էին։ Առաջին խաղակեսում շատ լավ խաղացինք և արժանիորեն հաղթեցինք շատ լավ մրցակցին։

Մեր թիմը ունի բնավորություն։ Մենք պետք է ինչ-որ բան փոխենք, և երբ մենք անենք դա, ավելի ուժեղ կշարժվենք առաջ։

Մենք հասկանում ենք, որ երբ գործերը ոչ այնքան լավ են ընթանում, քննադատություն է լինում։ Պետք է պահպանել պոզիտիվ տրամադրությունը, շարունակել ստաբիլ խաղ ցույց տալ, դա այն է, ինչը մենք փորձում ենք անել»,- ասել է Զիդանը։

Facebook Comments