Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի հերթական հանդիպումը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» հանդիպումը։ Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցեց «Փյունիկի» հետ և հաղթեց նվազագույն հաշվով (1:0):

Այսօր իրար դեմ էին մրցում Հայաստանի չեմպիոնը, որը կարծես թե իր խաղը գտել է Դավիդ Կամպանյայի օրոք, իսկ «Փյունիկի» վիճակը հուսադրող չէ, թիմը չի կարողանում իր լավագույն խաղը ցույց տալ և այժմ հետնապահների թվում է։

Հետաքրիքր և լարված հանդիպում ստացվեց։ Արդեն հանդիպման 25-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը 11մ հարված նշանակեց «Փյունիկի» դարպասին, որն էլ հստակ իրացրեց Մաիլսոն Լիման։ Հանդիպման մնացած հատվածում «Փյունիկը» ավելի վտանգավոր էր գործում, բայց ռեալիզացնել պահերը չէր ստացվում, կամ «Արարատ-Արմենիայի» պաշտպաներն էին անձնուրաց խաղում, կամ փրկում էր Ստեֆան Չուպիչը։

Այսպիսով «Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկին»(1:0): Այս հաղթանակից հետո Հայաստանի գործող չեմպիոնը վաստակեց 18 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով «Ալաշկերտից»։ «Փյունիկը» վաստակած 5 միավորով շարունակում է մնալ 8-րդ հորիզոնականում։

Facebook Comments