30-ամյա իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին մոտ է Սերիա Բ-ում հանդես եկող «Մոնցայի» հետ պայմանագիր կնքելուն։ «Մոնցայի» սեփականատերը համարվում է Սիլվիո Բեռլուսկոնին, այս մասին հայտնում է «Sky Sport Italia»-ն։

Վաղը՝ դեկտեմբերի 7-ին Բալոտելլին բուժզննում կանցնի «Մոնցայում» և պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ։ Բալոտելլին «Մոնցայի» հետ պայմանագիր կկնքի մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Այս պահին Բալոտելլին ազատ գործակալի կարգավիճակում է, իսկ ավելի վաղ մարզվում էր Իտալիայի առաջնության Դ դիվիզիոնում հանդես եկող «Ֆրանչիակորտո» ակումբում։ Նախորդ մրցաշրջանում Բալոտելլին հանդես էր գալիս Ա Սերիայում հանդես եկող «Բրեշիայի» կազմում։ 

2019/20 մրցաշրջանում Բալոտելլին անցկացրել է 19 հանդիպում, դարձել է 1 գոլի հեղինակ։ Բալոտելլին իր վարքագծի համար ստացել է 9 դեղին և 1 կարմիր քարտ։ «Բրշեիայում» Բալոտելլին կռվի էր բռնվել մարզչական շտաբի և ակումբի ղեկավարության հետ և հետո լքել էր ակումբը։
Facebook Comments