«ՊՍԺ»-ն Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրում հաղթեց «Մոնպելյեին»(3:1)

Փարիզյան ակումբի կազմում գոլերի մեկը հեղինակեց Կիլիան Մբապպեն, որը նրա համար 100-րդ գոլը դարձավ «ՊՍԺ»-ում։

Կիլիան Մբապպեն այս գոլի օգնությամբ դարձավ ակումբի պատմության 4-րդ ռմբարկուն։

Նշենք, որ «ՊՍԺ»-ի պատմության լավագույն ռմբարկուն համարվում է Էդինսոն Կավանին, ով հեղինակել է 200 գոլ ֆրանսիական ակումբի կազմում։ Երկրորդ հորիզոնականում է Զլատան Իբրահիմովիչը(156գոլ), իսկ 3-րդ հորիզոնականում է Պաուլետան(109գոլ):

Հիշեցնենք, որ Մբապպեն հանդես է գալիս «ՊՍԺ»-ում 2018թ․-ից։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն անցկացրել է 13 հանդիպում, դարձել է 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments