Ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը կարող է վերսկսել իր մարզչական կարիերան։ Վենգերը կարող է նորից գլխավորել «Արսենալը», այս մասին հայտնում է «Daily Mail»-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Արսենալի» գլխավոր տնօրեն Վինայ Վենկատեշան հանդիպում է ունեցել Վենգերի հետ, և առաջարկել է նրան նորից գլխավորել լոնդոնյան ակումբը։ Վինայը ասել է, որ ակումբում ուրախ կլինեն ֆրանսիացի մասնագետի վերադարձի համար։

Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է 1996-2018թ․-ին։ Նրա ղեկավարությամբ «Արսենալը» դարձել է ԱՊԼ չեմպիոն։

Միկել Արտետայի գլխավորությամբ «Արսենալը» ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 13 միավոր և գտնվում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականում։

Facebook Comments