«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել հոլանդացի կիսապաշտպան Մարտեն Դե Ռոնին, ով հանդես է գալիս «Ատալանտայում», այս մասին հայտնում է «Todo Fichajes»-ը։

Աղբյուրի համաձայն՝ հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերով է հետաքրքրված անձամբ Ռոնալդ Կումանը։ Նա կարծում է, որ հիանալի ձեռքբերում կլինի «Բարսելոնայի» համար։ Ֆինանսական խնդիրների պատճառով «Բարսելոնան» կարող է Դե Ռոնին գնել հաջորդ ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։

29-ամյա Դե Ռոնը տեղափոխվել է «Ատալանտա» 2015թ․-ին՝ «Հերենվենայից»։ 

Ընթացիկ մրցաշրջանում Դե Ռոնը մասնակցել է 10 հանդիպման և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։
Facebook Comments