Հեղինակավոր «FouFourTwo» բրիտանական պարբերականը հայտնել է 2020 թվականի լավագույն խաղացողի անունը։

Այդ կոչմանը արժանացել է «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։

Նրա օգտին քվեարկել են 101 երկրների նույնքան լրագրողներ։

Ընթացիկ տարում Լևանդովսկին մյունխենյան գրանդի կազմում հաղթել է Գերմանիայի առաջնությունը, գավաթը և Սուպերգավաթը։ Նա նաև տիրացել է Չեմպիոնների Լիգային և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթին։

Ավելացնենք նաև, որ Բունդեսլիգայում, Գերմանիայի գավաթում և Չեմպիոնների Լիգայում նա դարձել է լավագույն ռմբարկու։

Facebook Comments