Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։

«Լիոնելը իր կարիերայում դժվար շրջան է ապրում։ Ամռանը նա դժվարությունների հանդիպեց։ Հանդիպումների ընթացքում Մեսսին փորձում է ապացուցել իր կարևորությունը ակումբին։

Չի բացառվում, որ չիրականացած տրանսֆերից հետո նրա մոտ խնդիրներ առաջանան, բայց չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ։ Մեսսին Ֆենոմեն է, և նա վաղուց է դա ապացուցել»,- Պիռլոյի խոսքերն է մեջբերում «Football Espana»-ն։

Նշենք, որ «Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 00:00-ին։

Facebook Comments