«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ կատալոնական ակումբից։

Ինչպես հայտնում է «Mundo Deportivo»-ն` հոլանդացի կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»։ Մյունխենյան ակումբն արդեն կապ է հաստատել Դե Յոնգի գործակալի հետ, որպեսզի քննարկի հնարավոր տեղափոխությունը։ Նշենք, որ Դե Յոնգի պայմանագրում կա հրաժարագին, որը կազմում է 400 մլն եվրո։ Չնայած դա, «Բարսելոնան» ֆինանսական լուրջ խնդիրների մեջ է և պատրաստ է Դե Յոնգին բաց թողնել 75 մլն եվրոյի դիմաց։

23-ամյա հոլանդացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման և կատարել է 1 գոլային փոխանցում։

Facebook Comments