«Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին, ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», պատմել է նոր ակումբում հարմարվելու մասին:

«Ինձ մի քանի շաբաթ կամ ամիս պահանջվեց հարմարվելու համար։ Երբ դուք ծանոթանում եք նոր ընկերների, մարզչի և անձնակազմի հետ, ապա դառնում է հեշտ առաջադիմելու համար։

Ես խաղում եմ սիրով, քանի որ ֆուտբոլն իմ կրքն է։ Պետք է հաշվի առնել այն, որ ես խաղում եմ իմ սիրելի թիմում, դա ինձ ուժ է տալիս։

«Միլանը» յուրահատուկ թիմ է, այստեղ հնարավոր չէ վատ զգալ։

Պիոլին մեր առաջնորդն է։ Նա այն մարդն է, ով ուղղորդում է մեզ դեպի ճիշտ ճանապարհ։ Մենք հետևում ենք նրան», — Տոնալիի խոսքը մեջբերում Է «Sky Sport Italia»-ն։

Նշենք, որ այժմ «Միլանը» 26 միավորով Ա Սերիայի առաջատարն է։

Սանդրո Տոնալին նախորդ ամռանն էր տեղափոխվել «Միլան»։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 12 հանդիպման։

Facebook Comments