«Լացիոյի» կիսապաշտպան Խոակին Կորրեան կարող է հեռանալ հռոմեական ակումբից, այս մասին հայտնում է «Calciomercato.com»-ը։


Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված՝ «Միլանը», «Յուվենտուսը» և «Ատլետիկո Մադրիդը»։ Հաղորդվում է, որ Կորրեան կարող է տեղափոխվել այլ ակումբ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Տրանսֆերը «Լացիոն» գնահատում է 50-55 մլն եվրո։ Կորրեայի ներկայիս պայմանագիրը «Լացիոյի» հետ գործում է մինչև 2024թ․-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Կորրեան անցկացրել է 14 հանդիպում, դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ «Լացիոն» Ա Սերիայում 17 միավորով 7-րդ հորիզոնականում է գտնվում։
Facebook Comments