«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի «Իստանբուլ Բաշակշեհիրի» հետ հանդիպումից հետո(5:1) խոսել է իր ապագայի մասին։

«Իսկապես ես երջանիկ եմ «ՊՍԺ»-ում, ինձ դուր է գալիս Փարիզը։ Հեռանալու մասին չեմ մտածում։ Մենք պետք է քննարկենք իմ ապագայի հարցը ակումբում։ Ես լավ հարաբերություններ ունեմ «ՊՍԺ»-ի ղեկավարության հետ, ես երջանիկ եմ։ Տեսնենք թե ինչ տեղի կունենա ապագայում»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում «RMC Sport»-ը։

Հիշեցնենք, որ Նեյմարը տեղափոխվել էր «ՊՍԺ» 2017թ․-ին՝ «Բարսելոնայից»։ Տրանսֆերը ռեկորդային էր ֆուտբոլի պատմության համար, որը կազմել էր 222 մլն եվրո։

Մամուլը Նեյմարին անընդատ կապում է «Բարսելոնա» վերադարձի հետ, բայց ֆուտբոլիստը հայտարարեց, որ մտադիր չէ լքել «ՊՍԺ»-ն։
Facebook Comments