«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշում է կայացրել Օլե-Գունար Սուլշերի ապագայի հարցով։ Չնայած մանչեսթերյան ակումբը չկարողացավ Փլեյ-Օֆֆ փուլի ուղեգիր վաստակել, դա չի անդրադառնա Սուլշերի ապագայի վրա։ Նորվեգացի մասնագետը կշարունակի աշխատել ակումբի հետ նաև Եվրոպայի լիգայում հայտնվելուց հետո,- այս մասին հայտնում է «Daily Mail»-ը։

Աղբյուրը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կշարունակեն վստահել Սուլշերին։

Ավելի վաղ հայտնում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է Մաուրիսիո Պոչետինոյին նշանակել Օլե-Գունար Սուլշերի փոխարեն։

ԱՊԼ-ում «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 19 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Facebook Comments