Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը, ով գլխավորում է «Ռեալ Մադրիդը», իր ապագայի հարցում որոշում է կայացրել։

«Diario Gol»-ը հաղորդում է, որ Զիդանը հայտնել է «Ռեալ Մադրիդին», որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «արքայական» ակումբից։ Զիդանին չի գոհացնում թիմի տրանսֆերային քաղաքականությունը։ Զիդանը իր թիմում էր ուզում տեսնել Պոլ Պոգբային, Սադիո Մանեին և Կամավինգայի, որոնցից ոչ մեկը չի իրականացել։

Ֆլորենտինո Պերեսը չի փորձի թիմում պահել Զինեդին Զիդանին։

Հիշեցնենք, որ Զիդանի գլխավորությամբ «Ռեալ Մադրիդը» դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր՝ 3 անգամ անընդմեջ և 2 անգամ էլ դարձել է Իսպանիայի չեմպիոն։

Facebook Comments