«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը խոսել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին։ Վերջին տուրում «Ինտերը» ոչ ոքի խաղաց «Շախտյորի» հետ(0:0) և նույնիսկ զրկվեց Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունքից՝ իր խմբում զբաղեցնելով 4-րդ տեղը։

«Հավասար խաղ էր։ «Ինտերը» կարող էր հանդես գալ ավելի լավ, բայց մենք ժամանակ չունենք արդարանալու։ Պետք է կենտրոնանալ Ա Սերիայի և Իտալիայի գավաթի վրա։

Հնարավոր է, մենք դեռ պատրաստ չենք Չեմպիոնների լիգային։ Հավաքած միավորները դրա մասին են խոսում։ Մեր թիմը արժանի չէր Փլեյ-Օֆֆ փուլի ուղեգրին»,- Հանդանովիչի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։

Այս խմբից Չեմպիոնների լիգայի Փլեյ-Օֆֆ փուլի ուղեգիր վաստակեցին «Ռեալը» և «Բորուսիան», իսկ Եվրոպայի լիգայի՝ «Շախտյորը»։

Facebook Comments