Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված հանդիպումը տեղի ունեցավ այսօր։ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում իրար հետ մրցեցին «Վանը» և «Արարատը»։

«Վանը» Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկն է։ Սևադա Արզումանյանի տղաները փորձում են հնարավորինս լավ արդյունքներ ցույց տալ։ Առաջնության սկզբում՝ ի զարմանս բոլորին, «Վանը» բավական արդյունավետ ֆուտբոլ էր ցույց տալիս և նույնիսկ առաջին տեղում էր, իսկ հետո հետևեցին պարտությունները և նահանջեց թիմը։ «Արարատը» կազմը մեծ փոփոխության ենթարկեց, թիմ տեղափոխվեցին «Շիրակի» և այլ թիմերի մի շարք առաջատար ֆուտբոլիստներ՝ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ։ Այս թիմի խաղը փոխվել է, ավելի ամուր թիմ են ստեղծել, որը պայքարում է չեմպիոնության համար։

Հանդիպման ամբողջ ընթացքում ընդհամենը մեկ գոլ խփվեց, որը և հաղթական էր։ Հանդիպման 40-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ուրոշ Նենադովիչը։

Այսպիսով այս հաղթանակի արդյունքում «Արարատը» վաստակեց 18 միավոր և կիսում է 1-3 տեղերը «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» հետ։ «Վանը» 10 միավորով մնում է 7-րդ տեղում։

Facebook Comments