Դեկտեմբերի 13-ին Երևանում կմեկնարկի կանանց ֆուտզալի բաց առաջնությունը։ 15 տարեկանից բարձր խմբում տեղի է ունեցել վիճակահանությունը։ 12 թիմեր բաժանվել են 3 խմբի՝ յուրաքանչյուրում ընդգրկված է 4-ական թիմ։

Խմբերը հավասար սկզբունքով կազմելու համար վիճակահանությունից առաջ բոլոր թիմերը ընդգրկվել են 4 զամբյուղում՝ ըստ մրցաշարային աղյուսակում իրենց զբաղեցրած դիրքի։ Առաջին զամբյուղում էին ընդգրկված «Ալաշկերտ-աղջիկներ», Հայասա», «Գյումրի-աղջիկներ» թիմերը, երկրորդում՝ «Ուրարտու աղջիկներ», «Գորիս», «Արարատ-Արմենիա աղջիկներ», երրորդում՝ «Վեստ-Արմենիա աղջիկներ», «Կիլիկիա», «Ֆուրիա Ուրիշ Ֆուտբոլ», չորրորդ զամբյուղում՝ «Փյունիկ 1», «Փյունիկ 2» և «Նորավանք աղջիկներ» թիմերը։

Վիճակահանության արդյունքում թիմերը կազմեցին հեևյալ խմբերը․

«Ֆուրիա Ուրիշ Ֆուտբոլ» թիմը կանանց ֆուտզալի բաց առաջնության մեկնարկից առաջ վերջին ստուգողական խաղն անցկացրեց այսօր՝ դեկտեմբերի 10-ին։ Թիմն այս առաջնությանը կմասնակցի 13 ֆուտբոլիստով։ Սա թիմի երկրորդ պաշտոնական մրցաշարն է հիմնադրումից ի վեր՝ մեկ տարվա ընթացքում։

Կարող եք միանալ «Ֆուրիա Ուրիշ Ֆուտբոլ» ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջին և ինստագրամյան էջին։

Թիմի գլխավոր գործընկերն է «VBET» ընկերությունը։
Թիմին աջակցում են նաև «LaserWar Armenia»-ն և «AFScore» առաջին հավելվածը հայկական ֆուտբոլի մասին։

Facebook Comments