«Բավարիայի» ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ մյունխենյան ակումբը չի պատրաստվում պայքարել «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հոլլանդի համար:

«Մեզ պետք չէ Հոլլանդը, քանի որ մենք Լևանդովսկի ունենք։ Այնուամենայնիվ, Էրլինգը ֆանտաստիկ հարձակվող է, նա շատ գոլեր է խփում և արժանացել է «Golden Boy» մրցանակին», — Ռումենիգեի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Հիշեցնենք, որ Էրլինգ Հոլլանդը «Բորուսիայի» ֆուտբոլիստ է դարձել 2020թ․-ի հունվարին՝ տեղափոխվելով ավստրիական «Զալցբուրգից» 20 միլիոն եվրոյով:

Այս մրցաշրջանում նա գերմանական ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 17 գոլ, կատարել է 3 արդյունավետ փոխանցում: Հոլլանդի պայմանագիրը «Բորուսիայի» հետ գործում է մինչև 2024 թվականի ամառը։

Facebook Comments