«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից և կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում։

Ինչպես հայտնում է «Daily Mail»-ը «ՊՍԺ»-ն նորից կփորձի ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «ՊՍԺ»-ն ուզում էր վարձակալել Ալիին, բայց «Տոտենհեմը» մերժեց այդ առաջարկը։

Դելե Ալին հանդես է գալիս «Տոտենհեմի» կազմում 2015թ․-ից։ Ընթացիկ մրցաշրջանում Ալին անցկացրել է ընդհամենը 2 հանդիպում ԱՊԼ-ում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։

Facebook Comments