«Արսենալի» բրազիլացի ֆուտբոլիստ Վիլլիանը կարող է կարիերան շարունակել Լա լիգայում, այս մասին հայտնում է «El Gol Digital»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը»։ «Արսենալի» ղեկավարությունը դժգոհ է Վիլլիանի խաղից և պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել բրազիլացի ֆուտբոլիստից։

Ընթացիկ մրցաշրջանում Վիլլիանը մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ։ Վիլլիանի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023թ․-ը։

Facebook Comments