«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խաղից առաջ խոսել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի մասին:

«Ֆրենկ Լեմպարդը շատ լավ էր կատարում մարզչական պարտականությունները նաև «Չելսիից» առաջ։ Նա նաև հասել է իր թիմի առջև դրված նպատակներին նախորդ մրցաշրջանում: Եվ այս մրցաշրջանում նրա թիմը ցույց է տալիս վստահ խաղ։

Ֆրենկ Լեմպարդը ֆանտաստիկ թիմ և հրաշալի ֆուտբոլիստներ ունի։ Նա ամեն ինչ անում է շատ լավ։ Վերջին տարիներին մեր հարաբերությունները փոխվել են։ Նախկինում դա եղել է մարզչի և ֆուտբոլիստի հարաբերություններ, իսկ հիմա դա հարաբերություններ է գործընկերների հետ։ Ես ուրախ կլինեմ կրկին տեսնել Լեմպարդին շաբաթ օրը»,- «BBC»-ին մեջբերում է Անչելոտիի խոսքերը։

Կառլո Անչելոտիի սաները 11-րդ տուրից հետո, հավաքելով 17 միավոր և զբաղեցնում են Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում: «Չելսին» 22 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

«Էվերտոն»-«Չելսի» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 12-ին՝ ժամը 00:00- ին։

Facebook Comments