«Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը ամռանը կարող է վերադառնալ «Ռեալ Մադրիդ», այս մասին հայտնում է «El Chiringuito» պարբերականը։

23-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել էր «Տոտենհեմ» սեպտեմբերին՝ 30 մլն եվրոյի դիմաց։ Գործարքի մեջ կետ կա, որի համաձայն՝ «Ռեալ Մադրիդը» կարող է ետ գնել ֆուտբոլիստին 45 մլն եվրոյի դիմաց, և դրանից ցանկանում է օգտվել մադրիդյան գրանդ ակումբը։

«Ռեալ Մադրիդը» ուզում է վերադարձնել Ռեգիլոնին, որովհետև ձախ եզրում պաշտպանության խնդիրներ ունի, Մարսելոն և Մենդին չեն արդարացնում մարզչի սպասելիքները։

Ընթացիկ մրցաշրջանում Սերխիո Ռեգիլոնը մասնակցել է 12 հանդիպման «Տոտենհմեի» կազմում և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments