«Լիվերպուլի» պորտուգալացի ֆուտբոլիստ Դիոգո Ժոտան վնասվածքի պատճառով կարող է երկար ժամանակով դուրս մնալ խաղադաշտ:

24-ամյա պորտուգալացին ծնկի վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի «Միդտյուլանդի» հետ խաղում (1:1): Նշվում էր, որ նա բաց կթողնի առաջիկա հանդիպումը։

Սակայն, «Record»-ի տեղեկություններով, վնասվածքն ավելի լուրջ բնույթ է կրում, և Ժոտան բաց կթողնի 2 ամիս։

Ժոտան 9 գոլ է խփել «Լիվերպուլի» բոլոր մրցաշարերում այս մրցաշրջանում:

Facebook Comments