«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարծիք է հայտնել, որ իր թիմը դեռ չի կարող պայքարել Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսի համար:

«Մրցաշրջանը երկար է: Եթե մարդիկ կարծում են, որ մենք արժանի ենք այս տարի տիտղոսին, քանի որ ունենք լավագույն կազմ, ապա դա ծիծաղելի է։ Նախքան կազմի մասին խոսելը, պետք է նայել այն թիմերին, որոնք նվաճել են տիտղոսները վերջին չորս տարվա ընթացքում։ Այդ ակումբներում շատ են հարձակվողներն ու վինգերները, որոնք 30-40-ական գնդակ են խփում մրցաշրջանում, և կիսապաշտպանները, որոնք արդեն մի քանի տիտղոս ունեն։ Մենք ունենք մի քանի այդպիսի խաղացողներ, բայց ընդհանուր առմամբ «Չելսին» երիտասարդ թիմ է։ Մենք դեռ հեռու ենք մրցակիցներից։

Երկու-երեք տարի անց, եթե դեռ լինեմ ակումբում և մեր հաշվին մի քանի տիտղոսներ լինեն, դուք կհարցնեք` հավակնում ենք հաղթանակի, և ես կպատասխանեմ այո, բայց հիմա մարդիկ պարզապես ցանկանում են ինչ-որ բան զրուցել, — Լեմպարդի խոսքերը մեջբերում է «Goal»-ը:

Հիշեցնենք, որ երեկ «Չելսին» պարտվեց «Էվերտոնին»(1:0), և ընդհատվեց թիմի 14 խաղյա անպարտելիության շարքը:

Facebook Comments