«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոի մասին։ Իբրահիմովիչը և Ժոզեն ժամանակին աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում»։

«Ժոզեն կատարում է իր աշխատանքը։ Նա ապացուցել է և ապացուցում է, որ համարվում է Թոփ մարզիչ, լավագույններից մեկը։ Նա ուղակի շարունակում է անել այն, ինչն արել է առաջ, այս անգամ ուրիշ ակումբում։ Ես գիտեմ, թե ինչպիսին է Մոուրինյոն որպես մարդ և մարզիչ։ Նրա փիլիսոփայությունը հաջողության բաղադրատոմսն է»․- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում «Football.London»-ը։

Այս պահին «Տոտենհեմը» առաջին հորիզոնականն է կիսում Յուրգեն Կլոպի «Լիվերպուլի» հետ։

Facebook Comments