«Մանչեսթեր Յունայթեդի» և Հոլանդիայի հավաքականի նախկին մարզիչ Լուի Վան Գալը ասել է, որ Դոնի Վան Դե Բեկի տեղափոխությունը մանչեսթերյան ակումբ սխալ որոշում էր։

«Կարծում եմ, որ նրա ժամանակը կգա, բայց չեմ կարծում, որ Դոնին ճիշտ ընտրություն է կատարել։ Միանգամից ես դա ասել եմ։ Եթե թիմում խաղում են Պոլ Պոգբան և Բրունո Ֆերնանդեշը, ապա որտե՞ղ պետք է խաղա Վան Դե Բեկը։ Նա չունի Պոգբա և Ֆերնանդեշի նման տվյալներ։ Այժմ նույնիսկ Պոգբան ոչ միշտ է հայտնվում մեկնարկային կազմում։ Որտե՞ղ Վան Դե Բեկը պետք է խաղա այդ պարագայում։

Կարծում եմ, դա պետք էր կանխատեսել։ Բազում ակումբներ են եղել, որոնք Դոնիին կարող էին ձեռք բերել։ Տաղանդավոր ֆուտբոլիստ է նա, և կարող է խաղալ բարձր մակարդակով»,- Լուի Վան Գալի խոսքերն է փոխանցում «Football Oranje»-ն։
Facebook Comments