«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան կարծում է, որ «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավին ապագայում կգլխավորի կատալոնական ակումբը:

«Չավին հաստատ կգլխավորի «Բարսելոնան»։ Դա ժամանակի հարց է։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նրա հետ, ես հաստատ գիտեմ, որ նա շատ է ցանկանում մարզել կատալոնական ակումբը։ Կան խաղացողներ, որոնք ցանկանում են հեռանալ ֆուտբոլից կարիերան ավարտելուց հետո, աակայն Չավին նրանց թվում չէ», — Լապորտայի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնայի» սան է, որի կազմում նա ընդհանուր առմամբ խաղացել է 767 խաղ, խփել է 85 գոլ և կատարել 184 գոլային փոխանցում՝ մեծ քանակությամբ տիտղոսներ նվաճելով ակումբի հետ:

Facebook Comments