«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ասել է, թե երբ Զլատան Իբրահիմովիչը կվերադառնա խաղադաշտ։

Պիոլին նշել է, որ 39-ամյա շվեդ հարձակվողը կվերադառնա խաղադաշտ դեկտեմբերի 16-ին՝ «Ջենոայի» հետ արտագնա խաղին։

Իբրահիմովիչը վերադարձել էր «Միլան» 2020թ․-ի հունվարին։ Իբրահիմովիչի ներկայիս պայմանագիրը «Միլանի» հետ գործում է մինչը այս մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում Իբրահիմովիչը մասնակցել է 6 հանդիպման, խփել է 10 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում։

11-րդ տուրից հետո «Միլանը» վաստակել է 27 միավոր և գլխավորում է Ա Սերիայի մրցաշրջանի աղյուսակը։

Facebook Comments