«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր կարիերայի մասին։

«Ես գտնվում եմ լավ մարզավիճակում։ Իմ փիլիսոփայությունը անընդհատ մարզման և մեծ ծավալի աշխատանքի մեջ է։ 39 տարեկանում ես հասկացա, որ պետք է ավելի շատ աշխատեմ, որպեսզի պահպանեմ իմ որակները։

«Միլան» տեղափոխությունը դարձավ մարտահրավեր ինձ համար։ Կարծում եմ, մեր թիմը արժանացել է Ա Սերիայի չեմպիոնությանը։ Մենք ծարավ ենք հաղթանակներին և ուզում ենք լավ արդյունքների հասնենք»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։

Ա Սերիայում Զլատան Իբրահիմովիչը անցկացրել է 6 հանդիպում, դարձել է 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Այս պահին «Միլանը» վաստակել է 27 միավոր և գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։

Facebook Comments