«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի պաշտպան Դմիտրի Գուզը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին թիմի կազմում անցկացրած ելույթների, ներդրած ջանքերի ու նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում»,-նշվում է «Ուրարտուի» հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ 32-ամյա պաշտպանն «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա մասնակցել է 10 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։

Facebook Comments